HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». շախով-շուխով՝ շտապ օգնություն

Երեկ Երեւանի բնակիչներն ականատես են եղել ոչ սովորական տեսարանի. Մաշտոցի պողոտայով մեծ արագությամբ շտապ օգնության մեքենա է սլացել՝ դիմացից եւ հետեւից էլ Ճանապարհային ոստիկանության երեք ավտոմեքենա՝ ձայնային ու լուսային ազդանշանները միացրած։ Ականատեսներին թվացել է, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է վատացել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկը կոտրել է իր ոտքը։ Այդպես շուքով հենց նրան են տեղափոխելիս եղել հիվանդանոց։

Ոստիկանությունից հայտնել են նաեւ տեղի ունեցածի հանգամանքները. ՃՈ աշխատակիցն իր ծառայողական մեքենան լվանալու ժամանակ սխալ շարժում է արել ու վնասել ոտքի կոճը։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter