HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակային համակարգի կիրառման իրավական խնդիրները կքննարկեն ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները

Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում ՏՀՏ ոլորտի ընկերությունները կքննարկեն կենսաթոշակային համակարգի կիրառման հետ կապված իրավական խնդիրները, հաշվապահական ձևակերպումները։

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՏ ոլորտի ընկերություններից պարբերաբար գրություններ է ստանում ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ: Ընկերությունների առաջարկությամբ՝ ԻՏՁՄ-ն կազմակերպում է քննարկում՝ փորձագետների մասնակցությամբ, որի արդյունքում հստակ խորհրդատվություն կտրամադրվի կազմակերպությունների տնօրեններին և հաշվապահներին»,- նշում եմ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ներկայիս օրենսդրական խառնաշփոթի պարագայում գործատուները պարտադրված են հաշվարկել աշխատակցի համար կուտակային կենսաթոշակ և վերջինիս վերաբերյալ հաշվարկ ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ համաձայն Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենքի:

«Միևնույն ժամանակ, թե´ քաղաքացիները, թե´ գործատուները նման օրենքի կիրառումը ՀՀ-ում օրինաչափ չեն համարում, ուստի նաև հրաժարվում են մինչև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային հատկացում իրականացնել»,- տեղեկացնում է ԻՏՁՄ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter