Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում:
Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաև մասնավոր բուժհաստատություններին:
Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել