HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամուսինս դատախազ ա՝ ձեզ բերդ կնստացնի, տունը ձեռքներիցդ կառնի ու գլխներիդ քրեական գործ կսարքի»

Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին

Այս հոդվածը կարող էր ունենալ նաև այլընտրանքային վերնագրեր՝ «Վաշխառությունը հովանավորող դատախազը», «Դատախազի քմահաճույքով՝ բանտ», «Երբ դատախազը քրեականացնում է քաղաքացիական հարաբերությունները. ո՞ւմ օգտին է աշխատում դատախազ Մեսրոպ Մանրիկյանը», «Պաշտոնական դիրքի չարաշահո՞ւմ, թե՞ սովորական ռեկետ»… 

Ապշեցուցիչ է: Այդպես էլ լինում է: Քաղաքացիական գործը քրեականացնում են միայն այն պատճառով, որ գործին միջնորդավորված կամ անմիջական միջամտում է դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Ամենևին չեմ վախենում անուններ տալուց. կորցնելու բան չունեմ: Այդ մարդը, որ չարաշահում է պաշտոնական դիրքը՝ օգտագործելով պետական լծակները, ցավոք, կարողացավ այնպես անել, որ «ամուսնուս բերդ նստեցրեցին, տունը ձեռքներիցս առան, և քրեական գործ հարուցվեց»: 

Այս ամենն արվում է մեր օրերում: Լուռ ու մունջ, օլիմպիական հանգստությամբ, կարծես թե մեխանիզմն այնքան է հղկված, որ նույնիսկ քննիչ-դատախազ տանդեմը միակողմանի խուլ լինելով՝ կատարում են իրենց «ավագ եղբայրների» պատվեր-պահանջները: 

Մանրամասնեմ: Մեսրոպ Մանրիկյանի նախկին կնոջ՝ Մարգարիտա Հովսեփյանի եւ ամուսնուս միջեւ առկա էին իրավաքաղաքացիական հարաբերություններ. ամուսինս տոկոսով գումար էր վերցրել՝ պարտավորվելով վերադարձնել այն որոշակի ժամկետում: Դրա դիմաց պարտատեր Մարգարիտա Հովսեփյանը պահանջում է, որպեսզի վերադարձվի մայր գումարի եռապատիկը, այլապես սպառնում է, որ վատ կլինի (տես վերնագիրը): Ընդ որում՝ ինչպես պարզվեց հետագայում, գումարն իրենը չէր, այլ սովորույթի համաձայն՝ տարբեր զոհերից էր հայթայթել, այս դեպքում զոհը Երևանի բնակիչ Արկադի Հովսեփի Սարգսյանն է, որը նույն մանրիկյանական զոհն է դարձել, և Մարգարիտա Հովսեփյանից չի կարողանում հետ ստանալ իր սեփական գումարը, որը գերազանցում է 30 հազար դոլլարը: 

Երբևիցե չհրաժարվելով պարտքը վերադարձնելուց և չվիճարկելով պարտքի գերշահութաբեր, տոկոսների արդյունքում գոյացած նոր գումարը՝ ամուսինս խնդրում է ժամանակ տալ, որպեսզի հնարավորինս շուտ վերադարձնի մայր պարտքը: 

Բայց դա Մանրիկյանի և Մարգարիտա Հովսեփյանի համար չէ: Նրանք, մանավանդ դատախազ Մանրիկյանը, կարծես թե սովոր չեն օրինական, մարդկային, իսկ տվյալ դեպքում` հարցի քաղաքացիաիրավական հարթությունում արդար լուծումներին: Իհարկե, ապշեցուցիչ է, թե ինչ է լինում հետո: 

Մարգարիտա Հովսեփյանի բազմաթիվ անմիջական սպառնալիքներից (մեջբերում եմ. «Մեսրոպը մարդուդ բերդ կնստացնի, տունը ձեռքներիցդ կառնի ու քրեական գործ կսարքի, դուք մարդուս դեռ լավ չեք ճանաչում, դուք որ Մեսրոպի ձեռքը ընկաք՝ պրծում չունեք), պատկերավոր նկարագրումներից հետո, թե ինչ հնարավորությունների տեր է Մեսրոպ Մանրիկյանը, էստաֆետը վերցնում է ինքը՝ ներկայումս Կոտայքի դատախազի տեղակալ, նախկինում Շենգավիթի դատախազի տեղակալ Մեսրոպ Մանրիկյանը: 

Շենգավիթի շրջանում (որտեղ Մանրիկյանը բավական երկար աշխատել է) քրեական գործ է հարուցվում: Ավելին՝ առողջ տրամաբանությանը հակառակ, իսկ ամենակարևորը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային գործն անտեսելով (որը պետք է հիմք ծառայի նմանատիպ բոլոր գործերի համար)՝ մանրիկյանական պատվերով քրեական գործի նախաքննության ընթացքում ամուսնուս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը: Արդյունքում ամուսինս, որը հարգված մարդ է, Ղարաբաղյան պատերազմի ակտիվ և մեծ ավանդ ունեցող մասնակից, 3 երեխաների հայր և օրինակելի ամուսին, այժմ գտնվում է Սովետաշենի բանտում: 

Նախադեպը չունեցող այս արարքն անցնում է բոլոր սահմանները: Խեղճ լինեն մարդու իրավունքները և այն բոլոր իրավական ակտերը, որ պետք է անտեսվեն, և մանրիկյանները որոշեն մարդկային ճակատագրերը: Մարգարիտա Հովսեփյանը նույնիսկ դատարանում հայտարարեց, որ ինքն այնպես է արել, որ գործը դառնա քրեական: Սա վերջն է: 

Չեմ ուզում հավատալ, որ թելերը տանում են ավելի վեր: Եվ նման չինովնիկները կարող են և ի զորու սեփական քմահաճույքով, կոպտորեն խախտելով քննչական վարույթի ընթացակարգը, քաղաքացիական գործը դարձնել քրեական, սպառնան և ի կատար ածեն իրենց սպառնալիքները՝ օգտագործելով Հայաստանի Հանրապետության դատախազության լծակները:

Արսինե Նավասարդյան՝ ՀՀ քաղաքացի, 3 երեխաների մայր, թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի

Հ.Գ. Ես միակ բողոքողը չեմ: Նույն մանրիկյանական լիազորությունների զոհ է ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ Երևանի բնակիչ Արկադի Հովսեփի Սարգսյանը, որին նույն ձեռագրով դատում են: Վստահ եմ՝ մենք միակ զոհերը չենք:

Մեկնաբանություններ (4)

george
Նավասարդյանների ընտանիքը իսկական քցողների ընտանիք է: Դրա եխբայրները մեկը մեկից անտաշ ու անկիրթ է: Մի եղբայրը Երևանի տրանսպորտի վարչության պետն է - Հենրիկ Նավասարդյանը: Դա մի անգրագետ էշ է ու խեղճ ժողովրդին կթելով միլիոնատեր է դարձել: Հիմա էլ երթեվեկության արժեքն է բարձրացնում: Մյուս եղբայրը օրենքով գող է ու վերնիսաժն է արենդավորում ու միլիոններից արդեն տրաքում է: Դրանք բոլորն էլ գողության եվ քցելու մեծ փորձ ունեն: Մենք պետք է թույլ չտանք որ նմանները բարգավաճեն մեր երկրում: Դրանց տեղը բանտն է:
Arsen
Varaz nenc heshta Amsterdamic stex xorhurdner tal ba du inchi Hayastanum ches du inchi es es erkric gnacel, ari payqarenq ba
Sofia
nargeli Varaz erevi te cheq imanum te hajasatanum da chat normal erevut e darcel yjeri mot micht el tuln e meravor ete angam tikin arsinen bolor himqere unenar mievnujnn ee amen inc yjeri cerqum e chat em cavum bajc ajdpes e
Varaz Syuni (Amsterdam)
Արսինե Նավասարդյան-in. 1.Migutse DUK el քաղաքացիական yev/kam քրեական գործ sksek IRENTS dem, ete himker unek.....2. Inchu CHBOXOKEL nayev ayn organin, vory hskum e Hayastanum դատախազ-neri orenki sahmannerum ashxatelun..............Yes GTNUM em,vor duk ARDEN arel ek shicht ARAJIN kayl- gortsy HASARAKUTIANY/media-in nerkayatsnelov......Dzez hajoxutiun em tsankanum...........................................PS. Yndhanrapes AMEN INCH piti MANRAMASN grel txti vra- nayev erb tokosov POX ek vertsnum. AMEN INCH grek txti vra- minchev VERJIN (pokr) detaly.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter