HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղևորահոսքի 10 տոկոս աճ` նախորդ փետրվարի համեմատ

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:  

 Եթե 2013թ. փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91,170 ուղևոր, ապա 2014թ. փետրվարի ցուցանիշը կազմում է 100,356 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. փետրվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ՝ ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: 

 

 

Ուղևորների թիվը 2013թ.  փետրվարին

Ուղևորների թիվը 2014թ.  փետրվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

40 882    

48 007      

 + 17 %

Մեկնող

50 288    

52 349      

 + 4 %

Ընդամենը

91 170

100 356

 + 10 %

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter