HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Գյումրի քաղաքում ջրամատակարարման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գյումրի քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: Ինչպես նշված է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, խորհրդակցությանը մասնակցում էին Գյումրիի քաղաքապետը, Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի,  «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերության կառավարումն ստանձնած ընկերության, Գյումրիում ջրամատակարարման համակարգի վերանորոգման ծրագրի խորհրդատու եւ ծրագիրն իրականացնող  շինարարական  ընկերությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային  պայմանների  պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային  ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի  պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ  անհրաժեշտ  աշխատանքներ են իրականացվում:

Փոխվարչապետը  բոլոր կողմերին հորդորեց աշխատել համակարգված: Նա ծրագրի պատասխանատուներին առաջարկեց  աշխատանքները կազմակերպելիս հաշվի առնել ինչպես  քաղաքի  փողոցների կառուցապատման, այնպես էլ բնակլիմայական պայմանների  առանձնահատկությունները:Մասնավորապես, առաջարկվեց  աշխատանքներն ավարտել  մինչեւ հոկտեմբեր, որպեսզի հետագայում լրացուցիչ դժվարություններ չառաջանան բնակիչների համար:

Խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ընդգծեցին քաղաքի ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի կարեւորությունը,  որը ենթադրում է  ցանցի ամբողջական  վերականգնում ինչպես կենտրոնական, այնպես էլ  երկրորդային փողոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter