HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվել են Ջավախքի մտավորականները, մարզիկները, հասարակական և քաղաքական գործիչները

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է,, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը Ջավախքում մի շարք մշակութային և ազգային գործիչների պարգևներ, շնորհակալագրեր և հուշամեդալներ է հանձնել: 

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ Սալբիյանը, ողջունելով հյուրերին, իր գնհատանքն ու օրհնությունը բերեց ներկաներին: Այնուհետև դեսպան Հովհաննես Մանուկյանը պարգևներ հանձնեց Ջավախքի մշակութի և սպորտի ոլորտի կարկառուն ներկայացուցիչներին, ովքեր այս դժվարին ժամանակներում կարողանում են հայի ազգային դիմագիծը ոչ միայն պահել ու պահպանել, այլև տարածել: 

Պատվոգրեր և հուշամեդալներ ստացան ինչպես Ախալքալաքում, այնպես էլ Նինոծմինդայում իրենց հայրենանվեր գործնեության համար շուրջ 15 մտավորականներ, մանկավարժներ, մարզիկներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Նրանք պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության համապատասխան շնորհակալագրերով և մեդալներով:

Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ջավախքցի
Տաճատ Վարդապետյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Կովկասի հարցերով բաժնի պետ Տարոն Շագոյանը և այլք:

Մեկնաբանություններ (1)

Hayko
pozdravliaem Nair jan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter