HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիների միակ մտահոգությունը երաշտի վտանգն է

Առաջիկա երեք օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կհասնի մինչեւ 40 աստիճանի: Եթե քաղաքաբնակները մտածում են, թե այդ օրերին որտեղ մեկնեն հանգստի, ապա գյուղացու միակ մտահոգությունը տարվա բերքը երաշտից փրկելն է: Երաշտ լինելու վտանգն առկա է հատկապես Վայոց ձորի, Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Վայոց ձորի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին երաշտի վտանգ չկա, սակայն չի բացառվում, որ աշնանացանի ժամանակ անձրեւների բացակայությունը երաշտի պատճառ դառնա:

«Երաշտը սպառնում է հատկապես հացահատիկային կուլտուրաներին: Արդեն ցածրադիր վայրերում հացահատիկի բերքահավաքն ավարտվել է, հիմա սկսվում է բարձրադիր գոտու բերքահավաքը, իսկ այնտեղ երաշտի վտանգ չկա»,- ասաց Բ. Մկրտչյանը:

Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը նույնպես հույս ունի, որ մարզում երաշտ չի լինի: Մարզպետարանի պաշտանյանների մասնակցությամբ օրերս քննարկում է եղել ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հատուկ հրահանգվել է, որ այս օրերին ոռոգման ջրի ծավալը ավելացնեն, քանի որ շոգ օրերին գյուղացիները ջրի պահանջարկ շատ են ունենալու:

«Այս պահին ոռոգման ջրի խնդիր չունենք, եւ գյուղացիների պահանջարկը բավարավում է»,- ասում է Տ. Վիրաբյանը:

Արմավիրի մարզում ընդհանրապես բացառում են, որ այս օրերին հնարավոր է մարզում երաշտ լինի: Սակայն այստեղ էլ սպառնում են հրդեհները:

Էջմիածնի տարածքի մի քանի տասնյակ գյուղեր սպասարկող «Խոյ» ՋՕԸ-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չունեն, եւ իրենք էլ ունեն համապատասխան ջրի քանակ, ուստի՝ գյուղացիները ոչ ջրի համար «բահով իրար գլուխ կջարդեն», ոչ էլ երաշտ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter