HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկյան պատվիրակությունը՝ ԱԳՆ-ում

Այսօր ԱԳՆ-ում հանդիպել են Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը և երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, ԶՈԶ չտարածման և սահմանների անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությունը:  

Ամերիկյան կողմը բարձր է գնահատել արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկված իրավական բարեփոխումները և համապատասխան ընթացակարգերի գործնական  կիրառումը: Ընդգծվել է ՀՀ հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվել է նշված ոլորտներում ՀՀ և ԱՄՆ միջև արդեն իսկ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացման հետ կապված խնդիրներ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter