HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի ծրագիր կունենանք

Բժշկագիտության պատմության մեջ հակաբիոտիկների հայտնաբերումը նոր ժամանակաշրջանի սկիզբ էր և  հնարավորություն տվեց  փրկել միլիոնավոր կյանքեր: Սակայն դրանց չարաշահումն այսօր շատերին զրկում է արդյունավետ բուժման հնարավորությունից:

Հակամանրէային դեղերի ոչ տեղին և ոչ  պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման և հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին նվիրված  աշխատաժողով, որին մասնակցեցին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Դեղերի փորձագիտական կենտրոնի, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ինչպես նաև  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

  Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին հակամանրէային դեղերի առանց բժշկի նշանակման, ոչ տեղին և ոչ  պատշաճ օգտագործման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները:

  Քննարկվեցին ԱՀԿ եվրոպական գրասենյակի կողմից 2013 թվականին իրականացված հակամանրէային դեղերի դեմ կայունության իրավիճակի գնահատման զեկույցի հիման վրա ձևավորված առաջարկությունների ներդման ուղղությամբ առաջիկա անելիքները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման մշակվող ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter