HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն և Հայաստանը տոնում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրի ավարտը

2014թ-ի մարտի 6-ին ԱՄՆ-ի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. ՀեֆՖերնը, ինչպես նաև ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի (ՊԴ) վտանգների նվազեցման գործակալության կողմից: Ծրագիրը տրամադրել է սարքավորումներ և մեքենաներ տարբեր ոլորտներում օգտագործելու համար, այդ թվում կապի և հաղորդակցության, սահմանային հսկողության, մարտավարական ենթակառուցվածքների, ուղեկալների և պարեկային գործառնությունների զարգացման համար, ինչպես նաև տրամադրել է ուսուցում սարքավորումների շահագործման և պահպանման ուղղությամբ:    

Ռադիո-ռելեային սարքավորումների տեղադրումը հյուսիսային սահմանի երկայնքով մեծապես բարելավել է Սահմանապահ զորքերի կապի և հաղորդակցության հնարավորությունը ուղեկալների, պարեկների և հրամանատարական օղակների միջև: Ծրագրի միջոցով տրամադրված գիշերային տեսանելիության սարքերը հնարավորություն են տալիս Սահմանապահ զորքերին գործելու ողջ օրվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter