HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

  2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter