HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը Բրոնիսլավ Կոմորովսկուն հրաժեշտ տվեց

Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին և ամփոփել արդյունքները:

«Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է և իմաստավորված: Մենք կարող ենք նաև հայ-լեհական երկկողմ շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա»,-ասել է նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, և Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի Նախագահին: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ մեր երկիրը, իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, և այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարևոր է: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter