Ֆիննախ. «Դեմ եմ»-ը մեզ հետ չերկխոսեց
Ֆինանսների նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ «Դեմ եմ»-ի բողոքի ցույցի եւ պահանջների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել