HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզ

Այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայից, ուր  մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  ծանոթացել է ժամանակակից գերմանական սարքավորումներով կառուցվող ձեռնարկության շինարարության ընթացքին: Նորակառույց 8 նոր թռչնանոցներից  4-ում  սարքավորումների տեղակայման աշխատանքներն արդեն ավարտված են, մյուսների տեխնիկական  հանդերձավորումը կսկսվի մոտ օրերս: Տարեկան  երեք հազար  տոննա թռչնամսի արտադրական հզորություն ունեցող թռչնաֆաբրիկան կապահովի 200 նոր աշխատատեղ մարզի բնակչության համար:

Նախարարի այցելության  հաջորդ կանգառը  բազմաբնույթ արտադրական գործունեություն ունեցող Վանաձորի «Թալգրիգ» ՍՊԸ-ն էր, որն զբաղվում է ցորենի ներմուծմամբ, ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի, լավաշի արտադրությամբ, մանրածախ և մեծածախ առևտրով: Ընկերության  արտադրական հզորությունների աճը հնարավորություն կտա մինչև տարեվերջ աշխատողների թիվը 90-ից հասցնել 170-ի:

Թե՛ թռչնաֆաբրիկայում , և թե՛ «Թալգրիգում»  նախարարը զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, խոստացել հնարավորինս աջակցել վերջիններիս կարգավորմանը:

Օրվա երկրորդ կեսին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում  նախարարը  մարզպետի հետ մասնակցել է համայնքի ղեկավարների, ֆերմերների, անտառային տնտեսության աշխատողների, մարզի ագրարային ոլորտին առնչվող  մյուս մասնագետների հետ հանդիպում-խորհրդակցությանը:

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների  իրականացման մասին, նշելով, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու , գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ, ինչը հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  9  համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում  հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  մի քանի    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Ֆիոլետովո համայնքի  ղեկավար Ալեքսեյ Նովիկովին, «Բոզոյան» ՍՊԸ-ի տնօրեն Ջոն Պողոսյանին  և Վարդաբլուր համայնքից ֆերմեր Վռամ Գյուլզադյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Հայտնում են գյուղատնտեսության նախարարության լրատվության բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter