HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Նկարչուհին չի ցանկանում ցուցադրվել՝ ՀՀԿ դրոշի ներքո

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել էր «Նկարչուհիները կանանց տոնին» անվամբ ցուցահանդես: Ցուցահանդեսի պաստառի վրա նշված էր «Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդ» անվանումը, ինչպես նաեւ տեղադրված էր ՀՀԿ տարբերանշանը: Միության շենքի ներսում կուսակցությունը թեյնիկներ եւ ծաղկեփնջեր էր բաժանում ցուցահանդեսի մասնակից նկարչուհիներին:

Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը «Հետքին» հայտնեց, որ ցուցահանդեսի մասնակցության հայտարարությունում որեւէ կերպ չէր նշվել այն մասին, որ Հանրապետականն է կազմակերպում այն. «Ես ցուցահանդեսից մեկ օր առաջ գալիս, տեսնում եմ պաստառը ու նոր եմ իմանում այն մասին, որ այն կազմակերպել է ՀՀԿ կանանց խորհուրդը: Որպես անկուսակցական եւ ազատ նկարչուհի՝ ես չեմ ցանկանում ցուցադրվել մի ցուցահանդեսում, որը քաղաքական նպատակներ ունի: Թող ինձ տեղեկացնեին, որ սա ՀՀԿ-ական ցուցահանդես է, ես ինքս կորոշեի՝ մասնակցե՞լ Հերմինե Նաղդալյանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսին, թե՞ ոչ»,- ասում է նկարչուհին:

 


Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Ես ՀՀԿ-ի կողմից թեյնիկ ստանալու համար չեմ ցուցադրվում: Սա մշակույթի, արվեստի ՀՀԿ-ացում է եւ գագաթնակետն է արդեն՝ արվեստագետի հանդեպ էժան վերաբերմունքի: Ցուցասրահում արվեստի շունչն իսպառ բացակայում էր, քանի որ այդ աշխատանքները կախված են, որ մի քանի չինովնիկ հերթական «պտիչկան» դնեն՝ արվեստի ոլորտում իրականացրած իրենց միջոցառումների ցանկում: Ես չեմ ուզում իրենց «պտիչկան» ապահովել: Ամենավատն այն է, որ Նկարիչների միությունն է գնում կուսակցականացման, իսկ ես այդ կարծիքը չունեի միության մասին: Իմ այսօրվա բողոքից հետո միգուցե նրանք այլեւս նկարներս չվերցնեն ցուցադրության, բայց շատ ավելի այլընտրանքային տարբերակներ կան ցուցադրվելու, քան սովետական ճանապարհն է: Խորհրդային տարիներից ոչինչ չի փոխվել. արվեստագետին նախ փորձում են դարձնել ոչնչություն, իշխող կուսակցության ստրուկ, հետո նոր ցուցադրել»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:

Նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը «Հետքի» հարցին, թե ի՞նչ մասնակցություն է ունեցել Հանրապետական կուսակցությունը՝ ցուցահանդեսի կազմակերպման հարցում, պատասխանեց. «Ոչ մի ֆինանսավորում չկա, ուղղակի հանրապետական կանանց խորհուրդը նվերներ է տվել, որն ամեն տարի անում են: Իսկ կազմակերպչական մնացած հարցերով միությունն է զբաղվել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ցուցասրահում տեղադրված Հանրապետական կուսակցության դրոշները, իսկ պաստառին՝ կուսակցության տարբերանշանը, Ազիզյանը պատասխանեց. «Չգիտեմ, երեւի իրենք են այդպես ուզել: Հեսա կհանեն արդեն»:

Իսկ թե ինչո՞ւ ցուցադրվող նկարիչներին տեղյակ չեն պահել ՀՀԿ-ի՝ ցուցահանդեսի անմիջական մասնակցության մասին, Խաչատուր Ազիզյանը պատասխանեց.

«Էդ էն նկարիչներն են բողոքում, ովքեր ուրիշ «պարտիայից» են: Հիմա ինձնից ի՞նչ եք ուզում: Քաղաքականություն մի մտցրեք հա՞: Ի՞նչ եք ուզում, էդ մարդիկ նվերներ են բաժանել ու բացման ժամանակ դրոշ են դրել 4 հատ, ի՞նչ անենք: Հիմա որ ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը դներ էդ դրոշները բան չէիք ասելու չէ՞: Որ դաշնակները նվեր բերեին, իրենց դրոշը կդնեին: Էլ ինձ հարցեր չտաք, ես չեմ պատասխանելու ձեր հարցերին»,- եզրափակեց Նկարիչների միության քարտուղարը:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (7)

drizzlebrain
Հարգեցի ԱԶԱՏ ու ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ... ԲՐԱՎՈ
David Maraqyan
Համ տխրում ես մեր իրականության համար ու համ էլ ուրախանում, որ դեռևս կան չծախվող ու նոն-կոմֆորմիստ արվեստագետներ...
manvel
Ես քո ցավը տանեմ
vardan
qani der hasmiki pes nakharar unenq,petq e paycarel maqur arvesti goyutyan hamar.dzer azatutyune vocinci het cpogheq.
Hayk
bravo shat texin er boxoq@
NMN
Pailun er. Kuzei Dzez hat canotanal...
barséghian ardachèce
Tahadj houchér ... nazistagan jamanagnér, nayév soviétagan communism vor mijt bahandj vor droch nergah ellar. Abri, ge xonarém mér oriortin timats, vor medavoragan, karakagan kadjoutioun tsoutsapéréts. As GIN ARDJIGNER ... haverjagan méz orinag

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter