HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի ուղերձը` Կանանց տոնի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:

Հայաստանի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ամենաաշխույժ ներգրավման շնորհիվ: Անգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակության մեջ: Վստահ եմ՝ կանանց ներգրավվածությունը շարունակելու է աճել և նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարաններ կյանքում և նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter