Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Այս մասին հյատնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել