
Ավագանու ընտրություններ Շիրակի մարզի Վարդաքար գյուղում
Շիրակի մարզի Վարդաքար գյուղում այսօր ավագանու ընտրություններ են: 36/01 ընտրատեղամասը տեղակայված է դպրոցի դասասենյակներից մեկում, որը տաքացվում է սոլյարայուղի վառարանով: Վարդաքարի 797 բնակչից ընտրելու իրավունք ունեն 499-ը: Ժամը 10-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընդամենը երեք ընտրող: Ավագանու 5 տեղի համար պայքարում են 6 թեկնածու: Հանձնաժողովի նախագահ Գարուշ Մարզեցյանը ընտրողների պասիվությունը բացատրեց գյուղական աշխատանքներով: Ակտիվություն Վարդաքարի ավագանու ընտրություններին սպասվում է կեսօրին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել