Փոքրաշենում համայնքի ղեկավար են ընտրում
Մարիամ Խալաթյան
Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում, ուր տեղակայված է 33/01 ընտրատեղամասը, այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ են: Համայնքն ունի ընդամենը 228 բնակիչ, որից ընտրության իրավունք ունի 156 մարդ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Աղաբեկյանը, ընտրատեղամասը բացվել է առավոտյան 8:00-ին: Առաջին ընտրողն ընտրատեղամաս ժամանեց 10:15 րոպեին: Այստեղ իր ընտրությունը կատարեց նաև Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը: <Մենք հուսով ենք, որ պետք է գործընթացը շուտ վերջանա, քանի որ շատ փոքր համայնք է: Մեզ հետաքրքիր է, թե քանիսը կմասնակցեն>,- ասում է հանձնաժողովի նախագահը:Վերջինիս փոխանցմամբ, Փոքրաշեն համայնքում ղեկավարի ընտրություններում նախապես առաջադրվել է երկու թեկնածու, սակայն մեկը հանել է իր թեկնածությունը, և այժմ առաջադրված միակ թեկնածուն գործող գյուղապետ Կարեն Վարդանյանն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել