Գուսանագյուղում ավագանու ընտրություններ են
Արսեն Վարդանյան
Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում այսօր ավագանու ընտրություններ են: Հանձնաժողովի նախագահ Էդիկ Պետրոսյանի փոխանցմամբ` ընտրատեղամասը բացվել է առավոտյան ժամը 7:00-ին, նիստը սկսվել է 5 րոպե անց: Նիստը եւ նիստի ավարտից հետո ընտրությունները սկսվել են հանձնաժողովի անդամներից Մ. Սարգսյանի հարգելի բացակայությամբ (ծանոթների շրջանում մահացության դեպք), ով հանձնաժողովի նախագահի իմացությամբ ներկայացավ քիչ ուշ: Գրանցվել է ավագանու 8 թեկնածու, բոլորն էլ ինքնառաջադրվել են:
Ընտրացուցակներում ընդգրկված է 731 ընտրող: Ընտրողների լրացուցիչ ցուցակ չկա՝ անհրաժեշտություն չի եղել: Այս պահի դրությամբ ընտրողների թիվը մեծ չէ: Այլ դիտորդներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ընտրատեղամասում չկան: Ընտրությունների վրա ազդող խախտումներ չեն արձանագրվել, սենյակը կահավորված է հարմար: Սահմանափակ կարողություն ունեցող անձանց օգնելու համար գրանցվում են գրանցամատյանում: Ընտրատեղամասը հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել