HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրություն` առանց մրցակցության

Արմավիրի մարզի Դաշտ գյուղում ավագանու ընտրություններ են: Այս գյուղում, կարելի է ասել, ընտրություն չկա. 5 տեղի համար պայքարում է 5 թեկնածու: 710 ընտրողներից ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 33-ը:

Քանի որ մրցակցություն չկա, ըստ էության թեկնածուներն արդեն ընտրված են: Հավանաբար դա է պատճառը, որ 5 թեկնածուներից ոչ մեկը վստահված անձ չունի:

Այլ ընտրությունների համեմատությամբ ավագանու ընտրությունները բավականին պասիվ են: Ընտրողները շահագրգռված չեն եւ պասիվ մասնակցություն են ցուցաբերում: Հանձնաժողովի անդամները ձանձրալի վիճակից դուրս գալու համար կատակում են. «Բա մի գազել մարդ չգար հիմա» կամ՝ «դուրս եկեք տեսեք տարածքում ընտրող չկա, բերեք թող քվեարկի»:

Նշենք, որ այս ընտրություններում ավագանու ամենաերիտասարդ թեկնածուն 23 տարեկան է՝ Աստղիկ Աղաջանյանը: Նա այս ընտրություններին փոխարինում է մորը՝ Անահիտ Աղաջանյանին: Վերջինս դարձել է համայնքապետարանի աշխատող եւ ավագանու իր տեղը «զիջում» է դստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter