Արտավազում ընտրական հանձնաժողովի ՀԱԿ անդամը սպառնացել է արգելել լրագրողների մուտքը ընտրատեղամաս
Նունե Գրիգորյան
Խմբ. - Այս լուրի մեջ տեղ էր գտել վրիպակ` ընտրական հանձնաժողովի ՀԱԿ անդամ Նորիկ Բարեղամյանը ներկայացվել էր իբրեւ ՀԱԿ թեկնածուի վստահված անձ: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:
Մարտի 9-ին Կոտայքի մարզի Արտավազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նշանակված: Համայնքի ղեկավարի թեկնածուներն են` գործող գյուղապետ Հովհաննիսյան Ռեմ Հարազատի (ՀՀԿ) և Մարգարյան Աշոտ Քաջիկի (անկուսակցական): Համայնքում կա երկու ընտրատեղամաս: Առաջին` 25/01 ընտրատեղամասում ամեն ինչ հանգիստ է ընթանում, ընտրողները պասիվ են, իսկ երկրորդ` 25/02 ընտրատեղամասում ընդհակառակը` նույնիսկ ընտրողների հերթ է գոյացել:
25/02 ըմտրատեղամասում անգամ միջադեպ գրանցվեց «Ժողովուրդ» թերթի թղթակցի և հանձնաժողովի ՀԱԿ անդամ Նորիկ Բարեղամյանի միջև, որից հետո ՀԱԿ-ի ներկայացուցիչը սպառնաց արգելել լրագրողների մուտքը ընտրատեղամաս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել