
Վարդաքարում արդեն հասցրել են քվեարկել մեկը մյուսի փոխարեն
Ժամը 12:30-ի դրությամբ Վարդաքարում տեղակայված թիվ 36/01 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 35 ընտրող: Ավագանու թեկնածուներից որեւէ մեկն այս պահին դեռ չի մասնակցել քվեարկությանը: Այս ընտրատեղամասում առավոտյան արձանագրել էինք որոշ խախտումներ: Ընտրատեղամասի դռան եւ քվեատուփի վրա փակցված չէր ընտրատեղամասի համարը: Միայն ժամը 12-ին, մեր հարցից հետո, թե ինչու քվեատուփի վրա չկա ընտրատեղամասի համարը, հանձնաժողովի անդամներից մեկի նախաձեռնությամբ սպիտակ մի թուղթ փակցվեց քվեատուփին, որի վրա գրիչով գրվեց ընտրատեղամասի համարը:
Թեպետ ընտրության մասնակիցների մեծ ակտիվություն այս ընտրատեղամասում առայժմ չկա, սակայն արդեն արձանագրվել է մեկը մյուսի փոխարեն քվեարկություն: Վարդաքարցի Նարինե Հարությունյանի փոխարեն, ով ընտարտեղամաս էր եկել կեսօրին, պարզվեց, որ վաղ առավոտյան՝ ժամը 8:30-ին, քվեարկել էր նույն գյուղի բնակիչ Սեյրան Եղիկյանը:
Մեկնաբանել