HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդաքարի ավագանու կազմում փոփոխություն կլինի

Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ավագնու նախորդ անդամները բավականին ակտիվ են աշխատել: «Այնպես չէ, որ ծրագրեր մենակ իմ կողմից են առաջարկվել: Իրանք էլ են առաջարկել ու շատ ժամանակ, երբ դրել ենք քվեարկության, հենց ավագանու կողմից բարձրացված հարցն է հաստատվել»,-նշեց համայնքապետը:

Ընտրություններից հետո Վարդաքարի ավագանու կազմը կփոխվի՝ նախկին հինգ անդամներից երկուսը մեկնել են արտագնա աշխատանքի, երեքը առաջադրվել են եւ ստացվում է, որ թափուր մնացած երկու տեղի համար են պայքարելու են մյուս երեք թեկնածուն: Մրցակցություն, որպես այդպիսին, Վարդաքարի ավագանու թեկնածուների միջեւ չի արձանագրվել ոչ նախընտրական փուլում, ոչ էլ բուն ընտրության այս փուլում:

«Դե վեց հոգի է դրել թեկնածությունը, ընդամենը մեկին չպիտի ընտրենք»,- ընտրություն կատարելու իրենց սկզբունքը ներկայացրեցին վարդաքարցիները: Համայնքապետն ասում է, որ մարդիկ այնքան էլ մեծ ոգեւորություն չեն ցուցաբերում ավագանու թեկնածություն ներկայացնելիս, քանի որ չի վարձատրվում՝ հասարակական հիմունքներով աշխատանք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter