Փոքրաշեն համայնքի ղեկավարի թեկնածուն մեկնել է արտագնա աշխատանքի
Մարիամ Խալաթյան
Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում իր քաղաքացիական պարտքը կատարեց գործող գյուղապետ և միակ թեկնածու Կարեն Վարդանյանը: Նրա դեմ նախապես առաջադրվել էր անկուսակցական Վարդան Սահակյանը, սակայն հանել էր իր թեկնածությունը և մեկնել արտագնա աշխատանքի: Համայնքի ղեկավար Կարեն Վարդանյանը նշում է, որ գյուղի ամենաառաջին հիմնախնդիրը գազաֆիկացումն է ու համայնքային կենտրոնի կառուցումը:
Վարդանյանից հետաքրքրվեցինք, ինչպես են ապրում համայնքի բնակիչները, որքան է արտագաղթը և այլն. «Ամեն տնից երևի մեկը դրսում է: Գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, և արտագնա աշխատանքը. ուրիշ ոչ մի բան: Մեր հողերը լրիվ անջրդի են»:
Միակ թեկնածուն ասում է, որ վերընտրվելու դեպքում աշխատանքներում առաջնային լուծում է տրվելու Փոքրաշենի գազիֆիկացման հարցին, քանի որ նախագահը խոստացել է․ «Գոնե ունենանք համայնքային կենտրոն․ դրա մեջ մտնում է գյուղապետարանը, գրադարանը և գոնե մեկ սենյակ էլ տրամադրենք երիտասարդությանն ու գյուղի տարեցներին՝ նրանց զբաղմունք ապահովելու համար», - ասում է համայնքապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել