Դեբեդի բնակիչները համայնքապետ են ընտրում
Վոլոդյա Հովսեփյան
Լոռու մարզի Դեբեդ գյուղում այսօր ՏԻՄ ընտրություններ են: 31/01 ընտրատեղամասում 646 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ, ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ղազարյանի խոսքով, քաղաքացիական պարտքը կատարել է 283 ընտրող: Համայնքապետի ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել են ՀՀԿ անդամ Գարիկ Նազլուխանյանն ու անկուսակցական Արարատ Քոչարյանը:
Ժամը 12-ի սահմաններում ընտրողների հոսքը (ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 70 ընտրող) մեծ էր, ինչի պատճառով որոշ ընտրողներ սպասում էին ընտրատեղամասի՝ Դեբեդի միջնակարգ դպրոցի միջանցքում և դրսում: «Հիմնականում էդ ժամերին են գալիս: Հասցեները խառն են գրված, ով համարով գալիս էր, ավելի արագ էր անում էդ գործընթացը»,- ասաց հանձնաժողովի նախագահը և հավելեց, որ թույլատրելի 15-ից ավելի ընտրող ընտրատեղամասում չի եղել, նույնիսկ ինքը թույլ չի տվել 10 հոգուց ավել ընտրող լինի քվեարկության սենյակում՝ տարածքի փոքր լինելու պատճառով: Արմեն Ղազարյանը նշեց, որ ընտրախախտումներ չեն արձանագրվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել