Քվեարկություն` ընտանյոք հանդերձ
Անահիտ Բաղդասարյան
Վարդանիձորում ՏԻՄ ընտրությունները շարունակվում են: 15։00-ի դրությամբ ընտրության է եկել 90 ընտրող: Վարդանիձորցիների մոտ սովորություն է «ընտանիքով» քվեախցիկին մոտենալն ու քվեարկելը: Հանձնաժողովի նախագահ Թևոս Ալեքսանյանի խոսքով` պատճառը հայոց լեզվին չտիրապետելն է (բնակչության մեծ մասը փախստականներ են Ադրբեջանից, մի մասն էլ, ըստ Թ. Ալեքսանյանի, գրաճանաչ չէ): Նկատողություն անելու դեպքում էլ հանձնաժողովի նախագահը ստանում է «մենք մի ընտանիքից ենք» պատասխանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել