Ճմռթված քվեաթերթիկն անվավեր ճանաչվեց
Արսեն Վարդանյան
Գուսանա գյուղում օրվա երկրորդ կեսին գրանցված միջադեպը կապված էր քվեաթերթիկների հետ: Համայնքի բնակիչ Մ. Համբարյանը քվեախցիկից դուրս էր բերել ճմռթած քվեաթերթիկն ու հանձնաժողովի նախագահից ուզել նորը՝ ասելով, թե շփոթել է եւ իր նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու փոխանակ քվեարկել է ուրիշի անվան դիմաց:
Հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կազմվեց արձանագրություն գրանցամատյանում, իսկ Մ. Համբարյանին տրվեց նոր քվեաթերթիկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել