
ՀԱԿ-ը կաջակցի մանրածախ առեւտրով զբաղվողներին
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երևանի Կոմիտաս և Փափազյան փողոցներում մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առևտրի արգելման և կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես` սեփականության և վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով:
Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու այս հարցի օրինական և արդարացի լուծմանը, ընդհուպ` դատական կարգով:
Ընդգծվել է նաև, որ նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող համազգային պայքարին: Այս մասին հայտնում են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել