HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Ացախի կառավարությունը հայտնում է, որ այսօր վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Ըստ գյուղատնտեսության հարցերի նախարար Անդրանիկ Խաչատրյանի և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հաղորդումների՝ գարնանացան մշակաբույսերի՝ հայտերով պահանջված սերմերի տրամադրումը սկսված է, և ժամկետների ուշացումներ չեն լինելու:

Նրանց խոսքով` առկա են նաև բավարար քանակի պարարտանյութեր և թունաքիմիկատներ, որոնք արտոնյալ պայմաններով տրվում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը հանձնարարեց սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ բացատրական աշխատանքներ տանել դրանց օգտագործման կանոնների վերաբերյալ:

Խորհրդակցությանը ներկա մեքենատրակտորային կայանների տնօրենները զեկուցեցին գարնանացանի համար անհրաժեշտ տրակտորների և սարքավորումների քանակի ու տեխնիկական վիճակի մասին:

Ըստ զեկույցների՝ գարնանացան աշխատանքներ կատարելու համար մեքենատրակտորային պարկն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն դեռևս որոշ խնդիրներ կան կոմբայնների քանակի և պատրաստվածության հետ կապված: Ա. Հարությունյանը հանձնարարեց ժամանակին սկսել բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հունձքի ընթացքում տեխնիկական լուրջ խափանումներ չլինեն:

Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև համամասնորեն և ըստ կարիքի բաշխել մոտ  օրերս ներկրվելիք 40 բելառուսական տրակտորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter