Հանձնաժողովը փորձում է պաշտպանել Սամվել Ալեքսանյանի «Երևան CITY»-ի շահերը
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործում է «Երևան SET» անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվել է վարույթ հարուցել «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:
«Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը»,- հիշեցնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել