HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքում պատրաստվում են բնակչության ընդհանուր մարդահամարին

Մարտի 4-ից Սամցխե-Ջավախք շրջանի Բորջոմի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում պատրաստվում են անցկացնել բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքները:

«Վրաստանի հայ համայնքը» տեղեկացնում է, որ նախապատրաստական աշխատանքները ներառում են մունիցիպալիտետներում ապրող բնակիչների ցուցակների կազմումը: Տվյալ նախապատրաստական աշխատանքների իրագործման համար «ՍակՍտատը» պատրաստել է 230 գրանցողներ, որոնք 14 օրվա ընթացքում կանցկացնեն բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նման նախապատրաստական աշխատանքներ արդեն անցկացվել են Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, Գուրիայում, Կախեթիում, Սամեգրելոյում և մայրաքաղաք Թբիլիսիում:

Մարտի 20-ին նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն Քվեմո-Քարթլիում, իսկ ապրիլից` Իմերեթիում: Բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ աշխատանքի է տեղավորվել 4000 մարդուց ավելի:

Կառավարական հանձնաժողովի որոշմամբ` Վրաստանի բնակչության ընդհանուր մարդահամարը կսկվի նոյեմբերի 5-ին և կտևի մինչ 2014թ.ի նոյեմբերի 19-ը: Մարդահամարի անցկացման ընթացքում աշխատանքի կտեղավորվի մինչև 15.000 մարդ, որոնք կիրականացնեն բնակչության փաստացի մարդահամար` կայցելեն բնակարաններ և կհարցաքննեն քաղաքացիներին», -ասված է Վրաստանի «ՍակՍտատ» Ազգային վիճակագրական ծառայության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար է անցկացվել 2002թ.ին:

Հայ բնակչությանը վերաբերող մի քանի տվյալներ նախկին մարդահամարից

Վրաստանի բնակչության ընդհանուր քանակն է` 4 371 535 մարդ.

Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները` 248929 մարդ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5,7%-ը:  Անհրաժեշտ է նշել, որ բնակչության նախկին մարդահամարի ժամանակ` 1989թ.ին, Վրաստանում հայերի քանակը կազմում էր 437211 մարդ, որը տոկոսային հարաբերությամբ  ընդհանուր բնակչության 8,1 %-ն է: Այդ կերպ 1989-2002թթ. Ժամանակահատվածում  Վրաստանում հայերի քանակը պակասել է 188282 մարդով: 

Հայ քաղաքացիների տվյալներով ցուցակը`ըստ Վրաստանի շրջանների. 

շրջան

ընդհանուր բնակչություն

հայեր

տոկոսային հարաբերություն ընդհանուր բնակչությունից

Թբիլիսի

1081679

82586

7,63 %

Աճարիայի ինքն. Հանրապետությունում

376016

8848

2,35 %

Գուրիա

143357

2134

1,48 %

Իմերեթի

699666

1890

0,27 %

Կախեթի

407182

3789

0,93 %

Մցխեթա-Մթիանեթի

125443

532

0,42 %

Ռաճա-Լեչխումի և Ներքին Սվանեթի

50969

28

0,05 %

Մեգրելիա և Վերին Սվանեթի

466100

476

0,1 %

Սամցխե-Ջավախք

207598

113347

54,59

 

Ադիգենի շրջան

20752

698

3,36 %

Ասպինձայի շրջան

13010

2273

17,47 %

        Ախալքալաքի շրջան

60975

57516

94,32 %

Ախալցխայի շրջան

46134

16879

36,58 %

Բորոջոմի շրջան

32422

3124

9,63 %

Նինոծմինդայի շրջան

34305

32857

95,77 %

Քվեմո Քարթլի

497530

31777

6,38 %

Շիդա Քարթլի

314039

3521

1,12 %


Մայրենի լեզվի մասին տվյալները

Համաձայն «2002թ.ի բնակչության ընդհանուր մարդահամարի» տվյալների` 235531 հայ նշել են հայերենը` որպես մայրենի լեզու: Այսինքն` Վրաստանի քաղաքացի հայերի 94,61 %-ը իրենց մայրենի լեզուն համարում են հայոց լեզուն: Միաժամանակ 11 852 վրացի և 1 281 ռուս նշել են, որ կատարյալ տիրապետում են հայերեն լեզվին:

5 692 հայեր նշել են, որ իրենց համար մայրենի լեզուն վրացերենն է: Իսկ 7 525 հայ, որպես մայրենի լեզու է նշել ռուսերենը: Հարկ է նշել, որ  հայերենը որպես մայրենի լեզու է նշել 15 վրացի, 19 ադրբեջանցի: 81 414 հայ նշել է, որ կատարյալ տիրապետում է վրացերենին: 95 618 հայեր հայտնել են, որ ոչ մի այլ լեզվի բացի մայրենիից չեն տիրապետում: 

Ցավոք, «ՍակՍտատ»-ը չի հրատարակել ոչ մի տեղեկություն, որի համաձայն հնարավոր կլիներ ուսումնասիրել լեզվական պատկերն ըստ երկրի շրջանների: Մինչդեռ ինչ վերաբերում է կրոնին, Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է հետևյալ տվյալները, այդ թվում նաև ըստ շրջանների.

Վրաստանի 171 139 քաղաքացիներ նշել են, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, ինչը  կազմում է Վրաստանում ապրող հայության ընդհանուր քանակի 68,б75 %-ը և երկրի բոլոր քաղաքացիների քանակի 3,9%-ը:

Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են

Թբիլիսիում` 51 687 մարդ, Սամցխե-Ջավախքում` 87 827 մարդ, Քվեմո-Քարթլիում` 25 688 մարդ,Աջարիայի ինքնավար հանրապետությունում`3 162 մարդ, Կախեթիում`1 146 մարդ և 1629 մարդ Վրաստանի այլ շրջաններում:

Ընդամենը մի քանի ամիս անց հայտնի կդառնան նոր տվյալները: Տեսնենք, թե ինչ կորուստներ ենք ունեցել 12-ամյա ժամանակահատվածում 2002թ.-ից ի վեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter