HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղրիմի ղողանջները դեռ երկար կհնչեն, կամ իսկ քանի՞ մասի կբաժանվի Հայաստանը

62-ամյա նախկին ԿԳԲ գնդապետ Պուտինը  տիպիկ սովետական մի գործիչ է. ռուսի աչքերով՝ «հաստատակամ ու հայրենասեր», իսկ իրականում՝ պարզունակ ու հաշվարկելի: 

Ռուսն առանց կուռքի (պաշտամունքի) չի կարող ապրել, որովհետև ռուսի թիվ մեկ ազգային բարդույթը վախն է: Դա ինչ-որ տեղ նույնիսկ հասկանալի է. տասնյակ միլիոնավոր ռուսների կոտորել են՝ ներսից ու դրսից: Վախը վատ խորհրդատու է, բայց լավ թմրամիջոց: Իսկ թմրամիջոցը, ցավոք, ուղեղդ թմրեցնում է: 

Պուտինը Ռուսաստանն է,իսկ Ռուսաստանը՝ Պուտինը. ինչպես ցարիզմի ժամանակ: Պուտինն իր իսկ բերանով է հստակ ասել, որ իր համար ԽՍՀՄ-ի փլուզումն էր 20-րդ դարի ամենամեծ աղետն ու ցավը: Ռուս մուժիկը երբեմն լրիվ անկեղծանալ գիտի. գոնե: Պուտինը սիրում է Ռուսաստանը. իր ձևով: Ընդհանրապես՝ հեշտ է սիրել,երբ մուլտի-միլիարդատեր ես: 

62-ամյա Պուտինը ԽՍՀՄ-ի վերականգնումը տեսնում է որպես իր գլխավոր միսիան: Նա ցանկանում է 2-րդ Պյոտր Մեծ (Пётр Вели́кий) դառնալ: Բայց՝ նույն ջրում նույն ձուկը 2 անգամ չես կարող բռնել: Ուստի՝ նոր ջուր պիտի որոնել՝ նույն ձկներով: Ջուրն արդեն կա-ԱՊՀ, ՀԱՊԿ, Մաքսային Միություն,Եվրասիական Միություն...: Այ ՁԿԱՆ հարցն է պրոբլեմ, քանզի՝ որ՞ ձուկը կուզի բռնվել: Ո՛չ մի, պարզ է: Բայց Ռուսաստանը ԳԱԶՈՎ աշխատող պայթուցիկ թակարդ ունի ջրում.ԴԵՌ: 

Ախ ռուս մուժիկ, ինչքա՜ն պարզունակ ես : Արևմուտքցին չէ խարդախ, դու՛ ես պարզունակ: Ժամանակին քեզ ներշնչեցիր, որ իբր թե «հաղթել» ես գերմանացուն: Հիմա էլ քեզ նեշնչում ես, որ իբր թե նեո-կայսրություն/ նոր ԽՍՀՄ ես «կառուցում»:

Իսկ ու՞մ է պետք Ղրիմդ, իսկ ու՞մ է պետք աննավարկելի Սև ծովդ: ԱՄՆ / ՆԱՏՕ-ն իրականում թքած ունեն 2 վրա էլ:Արևմուտքը (ԱՄՆ –ն)  քեզ հետ նույն  խաղն է խաղում, նույն անանուն խաղը: Արևմուտքը ցնծության մեջ է ու Ղրիմը կնվիրի քեզ՝ հսկա գնով: Գինը մեծ լինելու, չկասկածես. Ամբողջ  արևմտյան ու կենտրոնական Ուկրաինան արագացված ինտեգրվելու  է ՆԱՏՕ-ին, նույնը՝ Վրաստանն ու Մոլդովան: Ամբողջ սահմանիդ երկայնքով հրթիռային ու հակահրթիռային կայաններ են տեղադրվելու: Եթե այսպես կոչված ՄՄ/ «Եվրասիական Միության» կազմ ԼՂՀ-ն չմտնի,ապա կկորցնես նաև Հայաստանը,իսկ եթե մտնի՝ ապա կկորցնես Ադրբեջանը: ԼՂՀ, Ղրիմի պես, քեզ չե՛ն թողնի մտնել,որովհետև ոչ-ռուսական ( նաև Իրանի էժան) գազի կարիքն ունեն: Ուստի հարավային Կովկասում չոր երազդ չի թացանա, ոչ էլ թացդ՝ կչորանա: 

Քեզ կնյարդացնեն Ղրիմում՝ թաթարների միջոցով,որ գլուխդ «նվերից» չհանգստանա: Բայց սա չէ դեռ ահավորը. այլ այն,որ 4 կողմից կհարձակվեն  օլիգարխային  ռուբլուդ  վրա ու ստիպված կլինես  դոլարով «փրկել» հումք արտահանող տնտեսությունդ: Զորք կիջեցնես՞ դոլարի երկրում. հազիվ թե:

ԱՄՆ-ին քո Ղրիմը պետք չէ: ԱՄՆ-ի նպատակն Եվրոպայում Գերմանա-ֆրանսիական և/կամ Գերմանա-ռուսական բլոկ ստեղծվելը չեզոքացնելն է: Ինչքան հեշտ է/են քեզ կռվացնում: Քա՞նի անգամ ընկար նույն ծուղակը. 1914, 1917, 1941,  1962,1989, 1991, ….

Մոսկովիայի ցար Պյոտր Մեծի համակիրները «մոռանում» են, որ նա նույնասեռական էր (կամ նման հակումներ ունեցող): Ռուսաստանի (Մոսկովիայի) այդ ժամանակվա ամենահզոր  Պրինս Ալեքսանդրը դա երբեմնի նույն աղքատ փայտագործ տղան էր,որին,Մոսկվայի ամենաաղքատ հետնաբակերում, գտել էր  Պյոտր Մեծը, դարձրել իր սիրեկանն ու  շնորհել պրինսի կոչում: 1698 թվին անգլիացի կապիտան Էդուարդ Ռիգբիի (Edward Rigby) դատավարությունն էր՝ «նույնասեռական քարոզչություն» անելու համար: Դա նույն Էդուարդ Ռիգբին  էր, ով բանալու անցքով  տարբեր անգամ Պյոտրին ու Ալեքսանդրին միասին տեսել էր անկողնում:

Բայց հե՛նց Պյոտր Մեծն էր,որ 1716  թվին (ու առաջին անգամ) արգելեց տղամարդկանց միջև սեռական հարաբերությունները ՝ հատկապես զինվորականների միջև: Սա էլ հիմք հանդիսացավ,որ Նիկոլայ Առաջինը 1835 թվի Քաղաքացիական օրենսգրքի 995 հոդվածով արգելի բոլոր նույնասեռական հարաբերությունները:

Պուտինը,այս առումով, իրոք  նմանության եզրեր ունի Պյոտր Մեծի հետ.Պուտինն էլ  ի՛ր այսպես կոչված «անտի գեյ-պրոպագանդա» կոչվող  օրենքն ունեցավ, որն այնքան ցնցեց 21-րդ դարի առաջադեմ աշխարհին,որ նույնիսկ  50 մլրդ դոլարանոց օլիմպիադան չքշեց նողկանքը: Պաշտոնապես, իհարկե, անչափահասներին «նույնասեռականներից պաշտպանելու» համար, բայց ռուս երեխաներին վտանգը մի քանի անմեղ/անշառ նույնասեռականներից չէ: Վկան՝ հազարներով դրսում որդեգրվող ռուս երեխաները:

Բայց Պուտինը Պյոտր Մեծ չէ: Պյոտր Մեծի կիրքը նավ շինելն էր,իսկ Պուտինինը՝ սեփական իմիջ ստեղծելը: Պյոտր Մեծը դեպի արևմուտք էր նայում՝ դրա՛ համար (որոշ) հաջողության հասավ: Իսկ Պուտինը դեպի Ռուսաստան է նայում: Բայց  ՈՐՈ՞ՆՔ են այդ «ռուսական արժեքները»,որի հիման վրա նա իր նոր կայսրությունը պիտի կառուցի՝ գուլագային անցյա՞լը, սիբիրյան դաժան հիշողություննե՞րը, ծայրահեղ պահպանողական-քաղաքականացված ռուս ուղղափառ եկեղեցի՞ն, հյուսիս-կովկասյան ցեղասպանություննե՞րը, տեղահանումնե՞րը, օլիգարխային կապիտա՞լը,սպանված ժուռնալիստնե՞րը,թե՞ ատոմային ռումբերը:

Պուտինն, իր գործունեությամբ, ավելի շուտ հիշեցնում է ցար Իվան 4-րդ Ահեղին,որը, ինչքան էլ տարօրինակ թվա, նույնպես նույնասեռական էր ու կապերի մեջ էր Ֆյոդոր Բասմանովի հետ: Այս մասին պատմում է նաև Ալեքսեյ Տոլստոյի 1862 թ.-ի «Կնյազ Սերեբրյաննիյ» վեպը:   Իմիջիայլոց՝ երկսեռական էր նաև Մեծ  Իշխան Վասիլի 3-րդը՝ Իվան Ահեղի հայրը:

Մինչ ռուսական «անկախ» TV-ների առաջ կիսամերկ 62-ամյա Պուտինը անտառներում արջ է մաշկում, նույն ձևի մաշկվում է նաև «արջ» Ռուսաստանը:

1.3 մլրդ բնակչությամբ (ու արագորեն ավելացող) Չինաստանն արդեն իսկ միայնակ կուլ է տալու 145 մլն. (ու նվազող) Ռուսաստանին:

Ուկրաինան (de facto) կբաժանվի  2 մասի: Իսկ քա՞նի մասի կբաժանվի Ռուսաստանն ու Հայաստանը:

Բայց մինչև այս հարցին պատասխանելը եկեք զվարճանանք Ղրիմի ռուսական կառնավալով. նույնիսկ Ռիո դե Ժանեյրոյինը այսքան զվարճալի չէ: Առաջիկայում է ՛լ ավելի ճոխ ռուսական կառնավալ է՝ «Մաքսային / Եվրասիական Միությունը»: 

Վարազ Սյունի 

Ամստերդամ, 10.03.2014

Մեկնաբանություններ (11)

david
3մասի: 2 մասի Վերջում 1 միասնություն: Գրազ կգամ:
մարդ
Մեկի անունը որ վարազ լինի, նրանից քիչ լավ բան կարելի է սպասել;Սրա գրածի մեջ եթե ճիշտ բաներ էլ կան, թույնը այնքան շատ է........
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(2) - Իմ հոդվածի մեջ «թույն» չկա: Ես ընդունում եմ,որ կա որոշ հեղինակային-ժուռնալիստական սարկազմ,որը թույլատրելի է: Ես մեղք չունեմ,որ փաստե՛րը սրանք են:
vahan
Hayastan@ aylevs maseri bajanvelu hnaravorutyun chuni, mnacel e verjin masnik@.. menq kam chpetq e masnakcenq mec xaxerin (vor@ shat djvar e) kam el masnakcenq sepakan shahic elnelov, ev voroshaki oguti aknkaliqov. ayjm erb ashxarh@ spasoxakan vijakum e jamanakn e voroshaki divanagitakan qayler, haytararutyunner anelu hamar.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
vahan (5) - Համաձայն եմ: Իմ այս հոդվածը գրելու ամենահիմնական նպատակը հետևյալն է. Ղրիմի իրադարձությունները (անկախ արդյունքից) ԱՐԴԵՆ փոխել են ԱՄՆ/ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: Այս ֆոնի վրա՝ Հայաստանի Ռուսաստանին կուրորեն հետևելը ՇԱՏ թանկ կարող է նստել Հայաստանի վրա:Ա՛յս պահին ՄՄ/ Եվրասիական Միություն մտնելը ուղղակի ՄԵԾ սխալ է:
Gevorg Avagian
Varaz Amsterdamci isk aveli chisht klini vor du vochthe nstes takuk Amsterdamum u pilisopaes ail veradarnas Hajastan u aktiv kaxakakan gorcuneutiun unenas..... the che nsteles takuk Evropaum u pilisopaumes.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(7) - Փիլիսոփայել նշանակում է (վերացական) դատողություններ անել: Ես գրել եմ կոնկրե՛տ փաստերի մասին: Երկրորդ՝ օտարերկրյա (նաև հայազգի) քաղաքացիները Հայաստանում կուսակցություն չեն կարող ֆինանսավորել ու կուսակցության անդամ չեն կարող լինել: Միայն ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ կարող են ուղարկել «տաքուկ» դրսերից՝ որ Հայաստանում Գազպրոմի «էժան» գազը գնեք ու Երևան-Մոսկվա/Ռուսաստան տոմս:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսաստանում երեկվանից փակել են ընդդիմադիր գործիչ Նավալնիի ու նման ընդդիմադիր մի քանի կայքեր՝ lenta.ru, Kasparov.ru , ej.ru : Տիպիկ դիկտատուրա:
բարի մարդ
Վարազ! Ինչ որ շատ անկապ բաներ ես գրում - քաղաքականության, տնտեսագիտության, համասեռամոլության, ռսների վախկոտության ու եսիմ էլ ինչի մասին: Էդ խելքով չարժե դասեր տալ ուրիշներին, խնդրում եմ ուղղակի հավատա այս խորհրդին ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(10) - Իսկ իմ հոդվածում քո համար կոնկրե՛տ ո՞ր մասն էր «անկապ»: Նշիր կոնկրետ այդ մասը ու գրիր՝ «այ այս մասը ինձ համար անկապ է,որովհետև...»: Ես նախկին հոլանդացի կոլեգա-ժուռնալիստ ունեի,որը միշտ ասում էր՝ եթե հոդվածդ գոնե մի քանի մարդու չի կատաղեցնում,ուրեմն հաջողված չէ: Իսկապես. եթե այսքան ռուսամետ/ռուսավասալ մարդ կատաղել է,ուրեմն հոդվածս բավականին լարերի կպել է: Բայց այս մարդիկ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ քննարկում/պատասխան կոմենտ չեն գրում. իսկ ի՞նչ պիտի գրեն:
10-ից՝ 11-ին
Վարազ! Քո «հոդվածի» հենց մասերն են անկապ ... մեկը մյուսի հետ! Բայց հասկացա որ դժվար է քեզ օգնել ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter