HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ը գործարկում է Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին: Կախված տրամադրվող կապուղու  թողունակությունից հաճախորդին առաջարկվում է  Hi-Line «Օպտիմալ 128», «Օպտիմալ 256», «Օպտիմալ 512», «Օպտիմալ 1024» և «Օպտիմալ 2048» սակագնային փաթեթները համապատասխանաբար` 4500, 6000, 8000, 12000 և 15000 դրամ ամսեկան բաժանորդավճարով: Հաճախորդը կարող է անցում կատարել Hi-Line «Օպտիմալ» սակագնային փաթեթի շրջանակում ցանկացած ժամանակ` առանց սահմանափակումների և լրացուցիչ վճարների:

«Ելնելով մեր հաճախորդների ցանկություններից, «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է լարային Ինտերնետ հասանելիության նոր սակագնային փաթեթներ: Հայաստանի խոշորագույն պրովայդերի այս առաջարկը հարմարավետ կլինի այն հաճախորդներին, ովքեր  ցանկանում են միանալ Beeline ինտերնետ ծառայությանը, սակայն, տարբեր հանգամանքներից ելնելով չեն նախատեսում օգտվել ծառայությունից մեկ տարվա ընթացքում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներից մեկին միանալու դեպքում բաժանորդից չի գանձվում միացման վճարը: Մոդեմի արժեքը բաժանորդը կարող է վճարել միանվագ կամ տարաժամկետ` 6 ամսվա ընթացքում: 

Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter