HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմաքսազերծում` առավելագույնը 30 րոպեում

Հայաստանում ավոտմաքսազերծման գործընթացն այսօր իրականացվում է 30 րոպեում, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառում` 1 ժամում:

Այս մասին ավտոմաքսատանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը` ներկայացնելով միջազգային չափանիշներով վերանորոգված սպասարկման սրահը, որը նպաստում է առավել թափանցիկ աշխատաոճին:

Նրա հավելմամբ` ատոմաքսազերծման ընթացակարգերի քանակը կրճատվել է կրկնակի, իսկ հերթականությունը դարձել է առավել համակարգված և տրամաբանական. «Եթե նախկինում հայտարարատուները մեկ պատուհանին մոտենում էին 2-3 անգամ, ապա այսօր` 1 անգամ, ինչի արդյունքում այցելուի` մաքսատանը գտնվելու ժամանակահատվածը կրճատվել է առնվազն 15 րոպեով»:

Այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություն մատուցելու և սպասարկման բարձր որակ ապահովելու նպատակով լիովին բարեփոխվել է մաքսատան շենքը, ներդրվել են նաև ժամանակի նոր չափանիշներին համապատասխանող տեխնիկական միջոցներ: Սպասարկման որակի բարելավման ու ընթացակարգերի պարզեցման արդյունքում ավտոմաքսատունն այժմ պատրաստ է առանց հերթերի օրական սպասարկել 500 հայտարարատուի: Սպասարկող անձնակազմի` այցելուների հանդեպ վերաբերմունքի և վարքագծի հարցը ևս մշտապես ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի դիտակետում է:

«Բարեփոխումների հիմքում դնելով այցելուի հարմարավետությունը` ավտոմաքսատան նոր սպասարկման սրահում այսուհետ մշտապես ներկա է աշխատակից, ով կուղղորդի այցելուներին իրենց անհրաժեշտ ընթացակարգերի կատարման գործընթացում»,-տեղեկացրել է ավտոմաքսատան պետը:

Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter