HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարը շարունակում է պնդել, որ կուտակային կենսաթոշակների պահումները օրինական են

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ կուտակային կենսաթոշակների մասին հարցեր է ուղարկել մի շարք գերատեսչությունների, սակայն նրանցից ոչ բոլորն են պատասխանել: Այնուհետեւ նշեց, որ մի շարք գործատուներ ստիպված են եղել կատարել կուտակային կենսաթոշակների մասին օրենքով նախատեսված պահումներ եւ աշխատակիցներին էլ ստիպել են կատարել ֆոնդերի ընտրություն՝ պատճառաբանելով, որ էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելիս կուտակային կենսաթոշակի տողը հանված չէ, այն դեպքում, երբ ՍԴ հայտնի աշխատանքային որոշմամբ հստակ նշվել է պատասխանատվություն նախատեսող հոդվածը կասեցնելու մասին:

Աշխատատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հերթական անգամ նշեց, որ գործատուները որպես  գործակալներ պարտավոր են հաշվարկներ եւ պահումներ կատարել: Նա նշեց օրենքի այդ հոդվածները, ըստ որի 1974 թ. ծնվածները պարտավոր են կատարել վճարումներ:

Արծվիկ Մինասյանը նախարարից հետաքրքրվեց՝ մի՞թե անիմաստ որոշում էր ՍԴ աշխատանքային որոշումը, եթե այո, ապա հորդորեց ԱԺ ամբիոնից հայտարարել այդ մասին:

Նախարարը նորից կրկնեց, թե կասեցվել են միայն ավտոմատ ֆոնդի ընտրություն կատարելու եւ պատասխանատվություն նախատեսող հոդվածները, իսկ վճարումներ կատարելու պարտավորությունը ուժի մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter