Մարտի 17-ից Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը շարունակվելու է
Մարտի 17-ից Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը շարունակվելու է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանի հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմավարական ճանապարհի շինարարությունը:
Նախարարը զարմանում էր, թե ինչու են հարցը քաղաքականացնում՝ ասելով, թե շինաշխատանքները 5 տարի կասեցվել են:
Նշենք, որ օրեր առաջ նմանատիպ հարց էր բարձրացրել ԲՀԿ-ական պատգամավո Վահե Էնֆիաջյանը: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ուշացումը եղել է ոչ թե 5 տարի, այլ 5 ամիս, պատճառներն էլ տարբեր են: Առաջինը՝ շինարարական ավտոմեքենաների ներկրման ձգձգումն էր, երկրորդը՝ որակական պահանջները, եւ երրորդը՝ շինարարություն իրականացնող իսպանական ընկերությունը ցանկացել է ցեմենտը ներկրել, քանի որ ավելի էժան է, քան Հայաստանում վաճառվողը: Կառավարությունն առարկել է եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ ցեմենտը լինելու է Հայաստանից՝ Արարատի ցեմենտի գործարանի արտադրության:
«Մարտի 17-ից ցեմենտը կգնենք»,- ասաց նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել