
Պետական բյուջեից 22.5 մլն դրամ` կանանց համերգին
ՀՀ պետական բյուջեից 22.5 մլն դրամ կփոխանցվի մարտի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Միայն սիրո մասին» տոնական համերգի ծախսերը փոխհատուցելու համար: Քիչ հետո կառավարությունն այսպիսի որոշում կընդունի՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով:
Գումարը փոխանցվելու է համերգի կազմակերպչին՝ «Հայկական ջազի 70 տարին» հասարակական կազմակերպությանը, որպես նվիրաբերություն: Նշենք, որ այդ կազմակերպության հիմնադիրներն են Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը և ջութակահար Ասատուր Ասատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել