
«Քվանտ» վարժարանին նվիրաբերվել են մի շարք շինություններ
Կառավարության այսօրվա նիստում «Քվանտ» վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ: «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում:
Կառավարության նման որոշման համար հիմք են հանդիսացել այն հանգամանքը, որ «Քվանտ»-ը Հայաստանի առաջատար դպրոցներից է և հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն հանրակրթության ոլորտ են ներդրվել:
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները` նաև ՄԲ դիպլոմ, որն առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է: Նկատի առնելով այս ամենը` որոշվել է լուծել վարժարանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքի հարցը` տեղեկացնում է կառավարությունը:
Մեկնաբանել