HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. «Արդյո՞ք միայն այդ 4 կազմակերպություններն են անբարեխիղճ».

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի  թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ., «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:

Մի այլ տեղեկանքով` քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ժամանակ` որ մատակարարի ապրանքն է վերադարձվել և ինչ հիմնավորմամբ:

Այդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել, այլ նաև այլ մատակարարների հետ, օրինակ` բացի «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները:

Ինչպես նաև քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է այս կազմակերպությունների անունները ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում (սև ցուցակ):

Իհարկե  անբարեխիղճ  մատակարարներին պետք է այս կերպ պատժել, որ մնացածին դաս լինի, սակայն արդյո՞ք միայն այդ 4 կազմակերպություններն են անբարեխիղճ, սա է հարցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter