HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG»-ի ներկայացուցիչները՝ վարչապետի մոտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին: Նա հույս է հայտնել, որ վերջիններիս այցելության ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների հավաքման, նշված ընկերությունների մասնակցությամբ մեր երկրում բեռնատար ավտոմեքենաների տարածաշրջանային նշանակության մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոնի հիմնադրման, մինչև 5 տոննա բեռնատարողությամբ սառնարանային թափքերի հավաքման կազմակերպման հնարավորություններին: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության համար գյուղատնտեսական ոլորտը համարվում է գերակա ճյուղ և այդ համատեքստում կարևորել նոր գյուղտեխնիկայի ներդրումը: Գործադիրի ղեկավարը հյուրերին է ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: 
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերել օժանադակություն` ներկայացվող ծրագրերի իրականացման նպատակով, որոնց հաջող ընթացքի պարագայում պետության աջակցությունը կլինի շարունակական:

«Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունները համագործակցում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Սպայկա» ընկերության հետ: 
Հյուրերը հույս են հայտնել, որ նախատեսվող ծրագրերի իրականացումը մեծ դեր կարող է ունենալ երկիրը զարգացնելու կառավարության ռազմավարության մեջ: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter