HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: ինչպես նշումէ  հիմնադրամը, մրցույթի նպատակն է վավերագրական ֆիլմերի միջոցով հասարակության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի կրոնական և էթնիկ բազմազանությունը, վեր հանել խնդիրներ, որոնց առնչվում են կրոնական խմբերը Հայաստանում, քննարկել հայաստանցու ազգային ու կրոնական ինքնությունները։ Ֆիլմերի բովանդակությունը նեղ սամանափակում չի ենթադրում, սակայն պետք է համապատասխանի մրցույթի հիմնական թեմային։

Տեսաֆիլմի նախընտրելի տևողությունը` 15-20 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբեր և անհատներ: Մրցույթի մասնակցության մանրամասները և անհրաժեշտ փաստաթղթերը` այստեղ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter