HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթ լրագրողների համար` ՀՀ Քր. դատ. նոր օրենսգրքի նախագծի թեմայով

«Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ կազմակերպում է լրագրողական մրցույթ՝ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանման թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. մարտի 13-ից մինչև մրցույթի ավարտը ընկած ժամանակահատվածում` 2014թ. ապրիլի 13-ը: Մրցույթում հաղթող ճանաչված անձանց կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝ 1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը) 2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը), 3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը): Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝

• համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է,

• իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները:

Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացնելու են անկախ մասնագետները` համաձայն հետևյալ ցուցանիշների՝

1. Լուսաբանված տեղակատվության կարևորությունը – առավելագույնը 30 միավոր:

2. Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր

ա. Տեղեկատվության համակողմանիությունը և ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր

բ. Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր

գ. Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10 միավոր

3. Իրավական հստակությունը և ճշգրտությունը – առավելագույնը 35 միավոր

ա. Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր

բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր:

Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. մարտի 13-ից մինչ ապրիլի 13-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00, ք. Երևան, Լեոյի 52 հասցեում գտնվող «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակ կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 801 806 կամ 091202146 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter