HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50 մլն դրամ` «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ կապված փաստաթղթերը թարգմանելու համար

ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի):
Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը` արդարադատության նախարարությունն ակնկալում է լրացուցիչ 50 մլն դրամ (տարեկան ֆինանսավորման չափը հասցնելով 172.5 մլն դրամի), որով հնարավոր կլինի թարգմանության մեկ էջի ինքնարժեքը դարձնել 8 հազար 500 դրամ:Նախարարության հիմնավորմամբ` ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը չի սահմանափակվելու նշված պատվերներով և շարունակվելու է տեսանելի ապագայում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը: Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է և արդեն հանգեցրել է տարբեր գերատեսչությունների աշխատանքի ծավալի մեծացմանը: Մասնավորապես, կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter