HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաշխվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականի մարտի 6-ին հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:

Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով։ Հիշեցնենք, որ բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված  շաքարային դիաբետով հիվանդներին, մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով, հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter