Վարչական վարույթ` «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել», «ՕրանժԱրմենիա» և «Վեստա» ընկերություններին. արդյունքները հայտնի կլինեն վաղը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով վաղվա նիստում կկայացվի որոշում` օրակարգում ընդգրկված 3 հարցերի վերաբերյալ:
Առաջին հարցը «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «ՕրանժԱրմենիա» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքներն են: Վարույթը առնչվում է շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայություններին:
Երկրորդը` կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքը:
Գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող 2 ընկերություն դիմել են hանձնաժողով՝ համակենտրոնացման` միավորման թույլտվություն ստանալու համար: ՏՄՊՊՀ-ը վաղը կհրապարակի իր որոշումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել