HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստ

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի չորրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը քննարկել է  «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղեցույցերը և օրինակելի ձևերը: Օրենքի փոփոխությամբ ներդրվում է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները և ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսվարողներին:

Ստուգող մարմինները պետք է մշակեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանություն և ստուգաթերթեր, ինչպես նաև հրապարակեն իրենց տարեկան ստուգումների ծրագրերն ու իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվությունները:

Հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը ներկայացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանության և ստուգաթերթերի մշակման մեթոդական ուղեցույցերը, ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, որոնք կնպաստեն ստուգող մարմինների կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգի արդյունավետ ներդրմանը: 

Նիստում ի գիտություն է ընդունվել պիլոտային տեսչություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել աշխատանքի պետական տեսչության հետ համատեղ մշակված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության նախագիծը: Այս մասին հաղորդում են կառավարության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter