Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնում են ՊՆ լրատվության ծառայությունից, քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել