ՏՄՊՊՀ-ն արգելեց շվեյցարական «Հելվելեքս» և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերություների միավորումը
Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար: Այս մասին նշված է Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը: Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին և չի բացառվում որ գործարքը կեղծ է:
Վերոնշյալի հիման վրա ՏՄՊՊՀ նիստում որոշվել է արգելել համակենտրոնացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել